12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Ալի Ղափու պալատ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ալի Ղափու պալատ

 

 

 

Ալի Ղափու պալատ (բառացիորեն. «Բարձր դարպասներ») — պատմական պալատ Իրանի Սպահան քաղաքում: Գտնվում է  Սպահանի Նախշե ջահան հրապարակում `Շեյխ Լոթֆոլլայի մզկիթի դիմաց: Պալատը կառուցվել է XVI դարոմ: Այն ունի 6 հարկ, բարձրությունը կազմում է 48 մետր:

Պատմություն

Սեֆյանների դինաստիան Իրանում կառավարել է 1502-1736թթ.: Այս ընթացքում կառուցված բոլոր շինությունները պատվում էին սալիկներով: Գունավոր և էմալապատ սալիկներով պատված են այնպիսի կառույցներ, ինչպես` շեյխ Լոթֆոլլայի մզիթը, Իմամի մզկիթը և այլն: Բոլոր այս կառույցներում օգտագործվել է իրանական հայտնի յոթ գույնանի սալիկը:

Պետության անվտանգությունն ուժեղացնելու համար, այդ շրջանում Սպահանում կառուցվեցին հսկայական,գեղեցիկ և շատ ամուր պալատներ, ինչպես` Ալի Ղափու պալատը, Չեհել Սոթունը, Հաշթ Բեհեշթը և Թալար Աշրաֆը: Այս բոլոր կառույցների պատերը ծածկված են գեղեցիկ գունավոր սալիկներով և որմնանկարներով:

 Նկարագրություն

Ալի Ղափու պալատը համարվում է Իրանի ամենատեսարժան վայրերից մեկը և ամենահայտնիներից Սպահանում: Այն համարվում է իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից և ունի համաշխարհային ճանաչոմ:  Կառուցվել է 1644թ.` Շահ Աբասի հրամանով: Այս պալատում Շահն առաջին անգամ նշել է Նովռուզի տոնը: Ալի Ղափու պալատը համարվում է  յուրահատուկ մուք դեպի այլ պալատներ, որոնք կառուցվել են Սպահանի Նախշե ջահան հրապարակում: 

Պալատը զարդարված է փայտե զարդանաշխ սյուներով: Պատերն իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ: Դրանց վրա կարելի է տեսնել հիանալի նախշեր: Պալատի ներսի որմնանկարներն  արվել են Ռեզա Աբբասիի և նրա աշակերտների կողմից: Ռեզա Աբբասին Շահ Աբասի պալատական նկարիչն էր: Որմնանկարներից մեծ մասում պատկերված են բույսեր ու կենդանիներ:

 Տարբեր ժամանակաշրջաններում իշխանափոխությունների ժամանակ պալատը կրել է տարբեր վնասներ: Սակայն այն կանոնավոր կերպով վերանոգորվել է: Պալատը վերակառուցվել է Շահ Հուսեյնի, այնուհետև Շահ Աբաս երկրորդի օրոք: Հարկ է նշել, որ պալատի նոր տերերը որպես կանոն, փոփոխում էին գույքը ըստ իրենց ճաշակի: Պալատի վերականգնման ժամանակ Շահ Աբասը շատ շքեղ զարդարեց երրորդ հարկը: Սյուները դարձան հայելապատ իսկ առաստաղին հայտնվեցին հսկայական որմնանկարներ:

 

 

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%AB_%D5%82%D5%A1%D6%83%D5%B8%

D6%82_%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF

 

 

 

 


10:10 - 18/02/2021    /    համար : 733718    /    ցուցադրության քանակը : 161