18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Թեհրանի ժամանակի թանգարանը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Թեհրանի ժամանակի թանգարանը

Թեհրանը մի քաղաք է, որի փողոցներով քայլելիս կարծես թերթում ես ժամանակի էջերը: Փողոցից փողոց փոխվում են ոչ միայն տները, այլև ժամանակի շունչը,մի քանի քայլ անելով՝ անցնում ես 19-րդ դարից մինչև 21-րդը ու ինքդ էլ զարմացած մնում ժամանակի սրընթաց վազքից: Երբեմն ուզում ես մի խաղաղ անկյուն գտնել ու հանգստանալ ժամանակի այդ կալեյդոսկոպի նման թարթող տեսարաններից: Նման պահերի կարելի է այցելել ժամանակի թանգարանը:
Այս թանգարանը հիմնվեց մոտ 16 տարի առաջ ղաջարական շրջանի մի գեղեցիկ ապարանքում: Թեհրանի ժամանակի թանգարանը հենց այն վայրն է, որ թույլ է տալու հանդարտորեն քննել ժամանակի առեղծվածը: Այստեղ կարող եք տարատեսակ ժամացույցներ ու դրանց զարգացման ընթացքը տեսնել: Ժամանակի թանգարանում կարելի է գտնել հազվագյուտ ժամացույցներ, որոնք պատկանել են նշանավոր իրանցիների, ինչպիսիք են՝ Նասրէդդին շահի արեգակնային ժամացույցը կամ տարբեր հին դեկորատիվ ժամացույցներ եվրոպական տարբեր երկրներից: Թանգարանը բաղկացած է երկու մասից՝ մեխանիկական ժամացույցների և գրպանի ժամացույցների, որոնցից յուրաքանչյուրը պատմական կարևոր արժեք ունի: Մեխանիկական ժամացույցները 2-3 դարի հնություն ունեն, որոշ ժամացույցներ պատրաստվել են 18-րդ դարում՝ Ֆրանսիայի արքա Լուի 14-րդի գահակալության ժամանակ: Երկրորդ հարկում կարելի է իրանական հին գահնամակներ և աստրոլաբներ տեսնել:
Թանգարանը գտնվում է Վալի Ասր պողոտայում՝ Փարզինի և Զաֆարինեի խաչմերուկում:


14:11 - 8/04/2021    /    համար : 768111    /    ցուցադրության քանակը : 200