06/05/2021

հայերեն فارسی

Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր, Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր, Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը. Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր: ԲԱԲԱ ԹԱՀԵՐ
Բովանդակություն
Clock
News > Հանդիպում Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրենի հետ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հանդիպում Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրենի հետ

Իրանագիտության վերաբերյալ տարբեր հարցեր քննարկվեցին Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրենի հետ հանդիպման ընթացքում
Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հրավերով Հ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականն այցելեց նշված համալսարան: Այդ այցի ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության տարբեր եզրեր:
Պարոն Ասատրյանը, ողջունելով Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն Թաբաթաբայուն, հույս հայտնեց, որ վերջինիս ներկայությունը խթան կհանդիսանա երկու երկրների գիտական կենտրոնների համագցործակցությունն ընդլայնելու համար, պատմեց նաև սլավոնական համալսարանում արևելագիտական ինստիտուտի հիմնման մասին: Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային իր հերթին շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նշեց, որ պարոն Ասատրյանը իրանագիտության ասպարեզում ճանաչված դեմքերից է և վերջինիս գիտական վաստակն ու հարգը թույլ են տալիս մշտապես ակնկալել բուռն և արժեքավոր համագործակցություն Իրանի և ամբողջ աշխարհի գիտական կենտրոնների հետ: Հանդիպման ընթացքում պարոն Թաբաթաբայու կողմից առաջարկվեց անցկացնել գիտական սեմինար՝ «Հայաստանում իրանագիտական հետազոտությունների կրած վնասներն ու կորուստները» թեմայով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիուտի, Մատենադարան ձեռագրատուն պահոցի, Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի մասակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկված մյուս հարցը վերաբերում էր «Իրանի ժառանգությունը Կովկասում» թեմայով կենֆերանսի անցկացմանը, որին մասնակցելու վերաբերյալ պարոն Ասատրյանը հայտնեց իր պատրաստակամությունը:


16:47 - 22/02/2021    /    համար : 765439    /    ցուցադրության քանակը : 60