06/05/2021

հայերեն فارسی

Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր, Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր, Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը. Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր: ԲԱԲԱ ԹԱՀԵՐ
Բովանդակություն
Clock
News > Հանդիպում Երևանի քաղաքապետարանի կրթական բաժնի պետի հետ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հանդիպում Երևանի քաղաքապետարանի կրթական բաժնի պետի հետ

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի խորհրդական սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային Երևանի քաղաքապետարանի կրթական բաժնի պետի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Երևանի դպրոցներում պարսից լեզվի դասավանդմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման սկզբում պարոն Թաբաթաբային, անդրադառնալով Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցմանը, իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետարանի հետ պարսկերենի ուսուցման ասպարեզում արդյունավետ համագործակցության առթիվ և նշեց ապագայում այդ համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։ Պարոն Թաբաթաբային իր խոսքում հիշատակեց Մշակույթի կենտրոնի կողմից պարսկերենի ուսուցում իրականացնող դպրոցների հետ անցկացվող համատեղ մշակութային միջոցառումների մասին՝ որպես օրինակ նշելով Խնկո Ապոր գրադարանում մանկական նկարչական մրցույթի անցկացման մասին։
ՀՀ-ում Իրանի մշակութային խորհրդականը նշեց նաև պարսկերենի ուսուցման ոլորտում առկա խնդիրների մասին, որոնցից կարևորագույնը օգտագործվող դասագրքերի թարմացման հարցն է։ Պարոն Թաբաթային հավաստիացրեց, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ Սաադի հիմնադրանի կողմից տպագրված «Առաջին քայլ» վերնագրով դասագրքի թարգմանության առնչությամբ, ինչի արդյունքում նոր դասագրքերը պատրաստ կլինեն ընդգրկվելու նոր ուսումնական տարվա ծրագրում։ Երևանի քաղաքապետարանի կրթական բաժնի պետ Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց այդ հանդիպման հրավերն ընդունելու առթիվ և նշեց, որ մանուկների շրջանում լեզվի ուսուցումը երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների զարգացման լավագույն եղանակներից է։ Պարոն Սարգսյանն իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու այդ կարևոր խնդրի իրագործմանը։
Հանդիպման ավարտին ամփոփվեցին քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները:


16:18 - 23/02/2021    /    համար : 765437    /    ցուցադրության քանակը : 74