06/05/2021

հայերեն فارسی

Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր, Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր, Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը. Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր: ԲԱԲԱ ԹԱՀԵՐ
Բովանդակություն
Clock
News > «Պարսկական նամակներ» նամակագրական վեպի թարգմանչի այցը ԻԻՀ Մշակույթի կենտրոն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

«Պարսկական նամակներ» նամակագրական վեպի թարգմանչի այցը ԻԻՀ Մշակույթի կենտրոն

Օրերս Հայաստանում ԻԻՀ մշակույթի խորհրդական պարոն Թաբաթաբային ընդունեց Մոնտեսքյոյի «Պարսկական նամակներ» նամակագրական վեպի թարգմանիչ Թերեզա Ստեփանյանին: Այդ հանդիպմանը ներկա պարոն Ասատրյանը  ֆեյսբուքյան իր էջին գրում է.«Այսօր իմ վաղեմի գործընկեր ու հրաշալի թարգմանիչ Թերեզա Ստեփանյանը Մոնտեսքյոյի հայտնի՝ «Պարսկական նամակներ» նամակագրական վեպի ֆրանսերենից կատարած իր թարգանության մի քանի օրինակը նվիրեց Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնին: Պարոն Հոսեյն Թաբաթաբային շնորհակալությամբ ընդունեց նվերն ու թարգմանչուհուն հավաստիացրեց, որ «Պարսկական նամակների» հայերեն թարգամությունը կփոխանցվի Թեհրանի կենտրոնկան գրադարանին և այնտեղ իր ուրույն տեղը կունենա ֆրանսիացի հայտնի փիլիսոփայի ու գրողի այլ լեզուներից կատարված թարգմանությունների կողքին: Հնթացս ջերմ ու գործնական զրույց ծավալվեց հայ-իրանական բարեկամական, մշակութային ու գրական կապերի մասին:


15:59 - 20/02/2021    /    համար : 765299    /    ցուցադրության քանակը : 70