12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > «Իրան 1979» խորագրով դասախոսություն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

«Իրան 1979» խորագրով դասախոսություն

Փետրվարի 15֊ին «Հայ֊իրանական երիտասարդական կենտրոնը» կազմակերպել էր «Իրան 1979» խորագրով դասախոսություն, որը նվիրված էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 42 ամյակին, ինչպես նաև հանդիսանում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակին նվիրված միջոցառումների եզրափակումը։ Միջոցառման հատուկ հյուրն էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պարոն Հոսեյն Թաբաթաբային, ով հանդես եկավ «Ժամանակակից իրանական գրականության» մասին դասախոսությամբ և սիրով պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դասախոսությամբ հանդես եկավ նաև «Հայ֊իրանական երիտասարդական կենտրոնի» ղեկավար Ֆլորա Նիլողոսյանը։ Վերջինս դասախոսեց «Իսլամական հեղափոխության նախադրայլները և ժամանակակից Իրանը» թեմայով։ Դասախոսության ավարտին պարոն Հոսեյն Թաբաթաբային մասնակիցներին հանձնեց մասնալցության հավաստագրեր։ Պարոն Հոսեյն Թաբաթաբայիին «Երիտասարդ Դեսպան» հասարակական կազմակերպության կողմից հանձնվեց շնորհակալագիր` հայ֊իրանական հարաբերությունների ամրապնդմանը ուղղված աշխատանքների համար։ Միջոցառման հատուկ հյուրերից էր նաև «Հայաստան֊Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին։ Միջոցառումը անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։


13:55 - 16/02/2021    /    համար : 764956    /    ցուցադրության քանակը : 77