12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Գրական ցերեկույթ Իսահակյանի անվան գրադարանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Գրական ցերեկույթ Իսահակյանի անվան գրադարանում

Երեկ Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ «Հայացք պարսից ժամանակակից գրականությանը» խորագիրը կրող գրական ցերեկույթ, որի ընթացքում գրական հանրության ուշադրությանը ներկայացվեցին իրանցի ժամանակակից գրողների գրքերի հայերեն թարգմանություններ:
Գրքերի շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Հանդեսին ներկա էր ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Զոհուրին և ԻԻՀ մշակույթի խորհրդական պարոն Հոսեյն Թաբաթաբային:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, որից հետո
հարգելի թարգմանչի աշխատությունը դրվատելու և հայ-իրանական բարեկամությունը մեկ անգամ ևս հաստատելու ցանկությամբ ելույթով հանդես եկան գրականության ու մշակույթի բազում հեղինակավոր գործիչներ, որոնց թվում՝ Գրականագետ բանասիրական գիտ. թեկնածու Սերժ Սրապիոնյանը, Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը,
բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխ. խմբագիր, Թադևոս Տոնոյանը, Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր- Գառնիկ Ասատրյանը և այլոք:
Ինչպես հանդեսին ուղարկած իր ուղերձում նշեց Ֆարհադ Հասանզադեն, պարոն Ասատրյանն այն արվեստագետներից է, որ կարողանում է կամուրջներ կապել հայ և իրանական մշակույթների միջև:


18:42 - 12/02/2021    /    համար : 764759    /    ցուցադրության քանակը : 52