12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > հայ-իրանական հնարավոր համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

հայ-իրանական հնարավոր համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում

Երեկ Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում տեղի ունեցավ կինոյի ոլորտում հայ-իրանական հնարավոր համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ նախատեսվում էր
Հայաստան-Իրան համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների շուրջ քննարկում-հանդիպում:
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության կինոյի բաժնի փոխնախարար Հոսեյն Էնթեզամին,
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Հանդիպման հրավիրված բանախոսները ելույթներ ունեցան Հայ և իրանցի երիտասարդ կինոռեժիսորների համագործակցության հեռանկարները, Հայ իրանական համատեղ կինոարտադրության հնարավորություններն ու հեռանկարները և համատեղ համագործակցությանը նվիրված այլ թեմաներով։ Հայ իրանական համատեղ կինոարտադրության հնարավորություններն ու հեռանկարները թեմայով Իրանից տեսակապով ելույթ ունեցան Իրանական «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
Շատ հետաքրքիր էր լսել հայ և իրանցի գործող ռեժիսորների և պրոդյուսերների ելույթները՝ նվիրված կինորարտադրության ոլորտում առկա տարբեր խնդիրներին։ Հայության ավանդը իրանական կինոարվեստի ժառանգության մեջ ներկայացրեց ռեժիսոր Անահիտ Աբադը՝ պատմելով 20-րդ դարի ամբողջ ընթացքում հայ կինոգործիչների անձնուրաց ջանքերի մասին իրանական կինոարդժվեստում։
Ելույթներին հետևած քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, ներկաները քննարկեցին հայ- իրանական կինոարտադրության ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները, օրենսդրական դաշտում եղած խնդիրները, առաջարկվեցին առկա բացերը լրացնելու նոր եղանակներ։ Հանդիպման ընթացքում հնչած մտքերը ու առաջարկները քննարկվեցին նաև իրանցի ժամանակակից ռեժիսորներ ու կինոգործիչների հետ ՝ նրանց միանալով տեսակապով։
Հանդիպմանը հաջորդեց հայ և իրանական ժամանակակից կարճամետրաժ ֆիլմերի դիտում Կինոյի տան փոքր կինոսրահում, ցուցադրվեցին «Երկրպագուն» (The Fan)
Ռեժիսոր՝ ԱԼԻ ԴԵԼՔԱՐԻ և
«Նոր տարվա գոճին»
Ռեժիսոր՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ֆիլմերը


17:59 - 9/02/2021    /    համար : 764757    /    ցուցադրության քանակը : 43