12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > «Մեր հարևան Իրանը» խորագրով պատանեկան նկարչական մրցույթ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

«Մեր հարևան Իրանը» խորագրով պատանեկան նկարչական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի  5-ին  կայացել է «Մեր հարևան Իրանը» խորագրով պարսկական նկարչական պատանեկան մրցույթի մրցանակաբաշխության արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը նվիրված էր Իրանի Իսլամական հեղափոխության 42 ամյակին: Նկարչական մրցույթը կազմակերպվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ:

Մրցանակաբաշխության արարողությանը  ներկա էին նաև   Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զոգուրին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Իրանի  դեսպանատան ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի անձնակազմի կառավարման ղեկավար Գայանե Կարապետյանի հայտնեց, որ  իրանական թեմատիկայով  նկարչական մրցույթին մասնակցել  են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի այն կրթօջախները, որոնցում աշակերտներն ուսումնասիրում են նաև պարսկերեն: Մրցույթին Հայաստանի ավելի քան՝ 10 դպրոցից, մասնակցել է  50 աշակերտ:  Նրանց աշխատանքներից ընտրվել են լավագույնները, որոնք այսուհետ մշտական հիմունքով  ցուցադրվելու են գրադարանի իրանական ընթերցասրահում:

 «Մրցույթի նպատակը աշակերտներին  իրանական հարուստ մշակույթին ծանոթացնելն ու   հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելն է: Այն նաև  հնարավորություն է՝ հայտնաբերելու և նոր հարթակ տրամադրելու նկարչության ճյուղում առաջին քայլեր կատարող երեխաներին»,-ասաց Կարապետյանը:

Մրցանակաբաշխության արարողությանը՝  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զոգուրին իր խոսքում նշեց, որ  նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում սերտացնել երկու ժողովուրդների միջև պատմամշակութային վաղեմի կապերը, որոնք 3 հազարամյա խոր անցյալից են գալիս:

«Միմյանց պատմությունը ճանաչելը նպաստում է, որպեսզի կարողանանք ներկայացնել և  վերհանել  Հայաստանի և Իրանի միջև մշակութային ընդհանրությունները: Իրանական Իսլամական հեղափոխության կարգախոսը ազատությունն էր ու ինքնաբավությունը: Այս կարգախոսների իրագործման  համար Իրանի ժողովուրդը մեծ գին է վճարել և կարողացել է հասնել գիտության մեջ մեծ հաջողությունների: Սա այն ընդհանրությունն է, որ ունենք Հայաստանի հետ, որը նույնպես պայքարել է ազատության ու ինքնաբավության համար»,-ասաց Իրանի դեսպանը՝  հույս  հայտնելով, որ  երկու երկրների միջև առաջիկայում  հնարավորություն կընձեռվի դպրոցականների փոխայցելություններ կազմակերպել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն իր խոսքում  կարևորել է երկու ազգերի փոխադարձ ճանաչողության ձևավորումը՝  հատկապես մանկապատանեկան տարիքից: Փոխնախարարի հաղորդմամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ ծրագրով՝  Մեղրիում նախատեսվում են  Հայաստանի և Իրանի պատանինների մի շարք հանդիպումներ:

«Մեր հարևան Իրանը» խորագրով պարսկական նկարչական պատանեկան մրցույթի  ժյուրիի  սահմանած՝  1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և հատուկ մրցանակներին են արժանացել համապատասխանաբար՝ Երևանի քաղաքի դպրոցականներ Միլենա Հակոբյանը, Վիկտորյա Մեսրոպյանը, Լյուսի Եղինյանը և Էլենա Հայրապետյանը:

Պատանեկան նկարչական մրցանակաբաշխությունն ուղեկցվել է հայ-իրանական մշակութային հայտնի ստեղծագործությունների կատարմամբ:


18:40 - 05/02/2021    /    համար : 764400    /    ցուցադրության քանակը : 58