12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Իրանական կինոյի թանգարանը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանական կինոյի թանգարանը

   Թեհրանի հյուսային հատվածում գտնվում է իրանական կինեմատոգրաֆիայի թանգարանը: Թանգարանը հիմնվել է 1994 թվականին՝ իրանական ֆիլմադարնի ժառանգությունը հավաքագրելու և կարգավորելու նպատակով: Թանգարանում կինոտեխնիկայի, էսքիզների, պլակատների հավաքածուն բավական կերպով բացահայտում է այդ երկրում կինոմատոգրաֆիայի անցած ուղին:
Թանգարանի շենքի կառուցման կոնկրետ թվականը հայտնի չէ, սակայն գրավոր հիշատակությունները այն վերագրում են Մուհամմադ Ղաջար շահի թագավորության շրջանին: Ժամանակի ընթացքում շենքը և շրջապատող այգին անխնամության են մատնվել, սակայն մի հարուստ վաճառականի՝ Միրզա Հուսեյնի շնորհիվ վերականգնվել են: Հետագայում տարածքը մի քանի անգասմն փոխել է տերերին, մինչև 1937 թվականը, երբ Գիտությունների նախարարությունը գնել է շենքը և այն վերածել դպրոցի: Հեատագայում շենքը անցել է Ֆարահ Փահլավիի ֆոնդին, որի շնորհիվ այստեղ բացվել է գեղարվեստական գործունեության կենտրոն: Արդեն 2002 թվականին այստեղ բացվել է Իրանի կինոյի թանգարանը: Թանգարանում պահպանվում են հին կինեմատոգրաֆիային առնչվող սարքավորումներ , լուսանկարներ, փաստաթղթեր և այլն:


17:13 - 05/02/2021    /    համար : 764396    /    ցուցադրության քանակը : 49