12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Ֆաջր կինոփառատոնը սկսվել է


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ֆաջր կինոփառատոնը սկսվել է

Թեհրանում մեկնարկել է Ֆաջր կինոփառատոնը՝ իրանական կինոյի ամենակարևոր իրադարձությունը:
1983 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից 4 տարի անց Թեհրանում տեղի ունեցավ միջազգային կինոփառատոն, որն ի հիշատակ հեղափոխության տասնօրյակի՝ անվանվեց Ֆաջր: Ֆաջր բառը թարգմանաբար նշանակում է այգաբաց: Այսիպիսով՝ Ֆաջր կինոփառատոնը նշանավորում է հեղափոխական այգաբացը: Փառատոնի սիմվոլը Սիմորղ հեքիաթային թռչունն է:
Այս տարի անցկացվում է փառատոնի 39-րդ շրջանը: Փառատոնի առաջին օրը կցուցադրվեն «Էմադի ու Թոբայի ռոմանտիզմը» և «Առանց ոչ մի բանի» ֆիլմերը:
«Էմադի ու Թոբայի ռոմանտիզմը» ֆիլմի ռեժիսորը Քավե Սաբաղզանդեն է: Քավե Սաբաղզադեն առաջին անգամ իրանական կինո մուտք գործեց որպես դերասան «Մոխրե տարիներ» ֆիլմով, սակայն շատ արագ թողնելով այդ ոլորտը՝ սկսեց աշխատել իբրև ռեժիսորի օգնական և խմբագիր: Այդ տարիներին նրա մանսակցությամբ նկարահանվեցին «Նախաճաշ երկուսի համար», «Մարալ», «Թղթե տուն», «Տաքսու վարորդը» և այլ ֆիլմեր: Դրանից բացի վերջինս սկսեց նաև գրել ֆիլմերի սցենարներ, որոնց հիման վրա նկարահանվեցին կարճամետրաժ ֆիլմեր: Վերջապես 2017 թվականին նա թողարկեց «Իտալիա Իտալիա» ֆիլմը, որն իր առաջին լայնակտավ ռեժիսորական աշխատանքն էր: Ֆիլմը ներկայացվեց Ֆաջր կինոփառատոնին և Բյուրեղյա սիմորղ մրցանակը շահեց լավագույն դերասանուհի անվանակարգում Սառա Բահրամիի համար: Երեք տարի անց ռեժիսորը նկարահանեց իր երկրորդ լայնամետրաժ ֆիլմը«Էմադի ու Թոբայի ռոմանտիզմը», որն էլ ցուցադրվելու է այսօր՝ Ֆաջր կինոփառատոնի բացմանը:


16:15 - 05/02/2021    /    համար : 764393    /    ցուցադրության քանակը : 46