Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի նորանշանակ խորհրդական պարոն Թաբաթաբայու պաշտոնավարումը սկսելու արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին Իրանի դեսպան պարոն Զոհուրիի, դեսպանատան մշակույթի կենտրոնի աշխատակիցների, Շահիդ Ֆահմիդե դպրոցի և Մելլաթ բանկի տնօրինության ու մզկիթի ուրբաթօրյա աղոթապետ պարոն Մովահեդիֆարի ներկայությամբ:
Այս հանդիպման ընթացքում պարոն Զոհուրին, գովեստի խոսքով անդրադառնալով Մշակույթի կենտրոնի նախկին խորհրդականներ պարոն Հեյդարու և պարոն Սադեղիի պաշտոնավարմանը, կարևորեց մշակույթի դերը երկու երկրների հարաբերություններում: Պարոն Զոհուրին ողջունեց պարոն Թաբաթաբայիին՝ անդրադառնալով վերջինիս բեղմնավոր գործունեությանը մշակույթի ասպարեզում և վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ականատես կլինենք Իրանի և Հայաստանի հարաբերությունների խորացմանը:
Իր ելույթի խոսքում պարոն Թաբաթաբային, հերթին հիշատակելով Հայաստանի և Իրանի միջև հաստատված լավ հարաբերությունները երեք ՝ պաշտոնական, էլիտայի և հասարակ ժողովրդի մակարդակում, կարևորեց հայերի բացառիկ դերը Իրանի արվեստում և մշակույթում և հաստատեց երկու երկտների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին գովասանագիրներ տրվեցին պարոն Սադեղիին և Մշակույթի կենտրոնի աշխատակիցներին: