27/01/2021

հայերեն فارسی

Չարժե անվերջ ապագային հայացք գցել, Վայելի՛ր այն, ինչ այս օրն է քեզ մատուցել, Ուր որ է և մենք մավան հետ կհանդիպենք, Ինչպես նրանք, որ դեռ աղուց են գնացել։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Ամանորը Իրանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ամանորը Իրանում

Այս տարի ամեն տարվա պես Իրանի հայկական գաղթօջախում նշում էին Նոր տարին և Սուրբ ծնունդը: Իրանի երեք խոշոր քաղաքներում հայ համայնքը կազմակերպել է տոնական արարողություններ: Եկեղեցիներում մատուցվել է տոնական ծիսակարգ, համայնքի տարբեր կենտրոններում տեղի են ունեցել բազմապիսի հանդիպումներ, Ձմեռ պապի ներկայությամբ հանդեսներ և այլն: Ավանդաբար դրանց ներկա էին նաև իրանական պետական գործիչներ և ծառայողներ: Այսպես՝ չորեքշաբթի՝ 1 հունվարի 2020 թ.-ին, Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առիթով, Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի սոցիալական եւ մշակութային հանձնաժողովի խոսնակ՝ պրն. Բաշիր Հոջաթ Նազարին, Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետուհի՝ տկն. Էսթեղամաթին և այլոք այցելեցին Ս. Թարգմանչաց եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Թեմական խորհրդի անդամներ՝ պրն. Հայկազ Շիրվանյանը եւ Աշոտ Սինանին, արժ. Տ. Կոմիտաս քահանա Ղարախանյանը եւ եկեղեցու խորհրդի անդամները։
Հանդիպման ընթացքում հյուրերը մասնակցեցին եկեղեցական արարողությանը եւ ապա ծաղիկ մատուցելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հուշարձանի առջեւ, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Նույն օրը երեկոյան Թավրիզ քաղաքում
Հ.Մ.Ա.Կ.-ի Թավրիզի մասնաճյուղի վարչությունը Նժդիկ Աբրահամյանի գլխավորութեամբ այցելեց ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցավ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի հետ վերջինիս գրասենյակում:
Սպահան քաղաքում հունվարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսեփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ Գոհաբանական աղոթք մատուցվեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճյանի նախագահությամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցությամբ:
Արարողության ավարտին առաջնորդ Սրբազան Հայրը նշելով, որ 2020 թվականը ծանր տարի էր հատկապես հայ ժողովրդի համար, մաղթեց՝ 2021-ն իր հետ բերի ամենալավն ու բարին:


14:03 - 07/01/2021    /    համար : 763074    /    ցուցադրության քանակը : 23