27/01/2021

հայերեն فارسی

Չարժե անվերջ ապագային հայացք գցել, Վայելի՛ր այն, ինչ այս օրն է քեզ մատուցել, Ուր որ է և մենք մավան հետ կհանդիպենք, Ինչպես նրանք, որ դեռ աղուց են գնացել։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > ԻԻ հեղափոխության առաջնորդի պատգամը միջուկային գիտնական Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԻԻ հեղափոխության առաջնորդի պատգամը միջուկային գիտնական Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ

Այաթալլահ Խամենեին իրանցի ականավոր գիտնական Մոհսեն ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ ցավակցություն հայտնելով՝ նշել է այդ հանցագործության մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին։
<<Իրանի միջուկային և պաշտպանական ուղղությամբ աշխատող ականավոր գիտնական Մոհեսն Ֆախրիզադեն նահատակվել է վարձկան հանցագործների ձեռքով։ Այս մեծագույն գիտնականը իր կյանքը նվիրել էր Աստծո ճանապարհին պայքարում հայրենական գիտության զարգացմանը և այդ պատճառով նահատակության բարձր աստիճանը նրա աստվածային պարգևն է։ Բոլոր պատասխանատու մարմինները պիտի լրջորեն հետևեն երկու կարևոր կետերի իրագործմանը՝ այս հանցագործության քննությանն ու դրա մեղավորների խիստ պատժին և ականավոր գիտնականի կատարած հետազոտությունների քննությանը>>։
Ասվում է Այաթալլահ Խամենեու պաշտոնական հաղորդագրության մեջ։


13:52 - 02/12/2020    /    համար : 760927    /    ցուցադրության քանակը : 63