31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Արբաինի սգածես Երևանի կապույտ մզկիթում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Արբաինի սգածես Երևանի կապույտ մզկիթում

Հինգշաբթի օրը Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հովանու ներքո Երևանի Կապույտ մզկիթում անցկացվել է Արբաինի ՝ Իմամ Հոսեյնի նահատակության հիշատակի սգածես: Այս արարողությունն անցկացվել է առողջապահական բոլոր կանոնների պահպանմամբ: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Իրանի դեսպան պարոն Զոհուրին, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Սադեղին, դեսպանատան և Մելլաթ բանկի աշխատակիցներ, Հայաստանում բնակվող իրանցիներ և այլն: Արարողության սկզբում հնչեց Արբաինին նվիրված աղոթք, մզկիթի հոջաթոլէսլամ պարոն Մովահեդիֆարը ներկայացրեց Ղուրանի Ասր սուրահի մեկնությունը, արարողության ավարտին մատուցվեց ծիսական ընթրիք:


12:44 - 13/10/2020    /    համար : 758294    /    ցուցադրության քանակը : 21