31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Կրթությունն Իրանում/պատմական ակնարկ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Կրթությունն Իրանում/պատմական ակնարկ

Այս նյութի շրջանակում համառոտ կերպով կներկայացնենք նոր ժամանակներում Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ձևավորման պատմությունը։
19-րդ դարում Իրանում բարձրագույն ուսման ոլորտում կատարվող նոր բարեփոխումները զուգորդվել են աշխարհում գիտության ոլորտի զարգացումներով: Հետևելով օրըստօրե զարգացող արևմտյան քաղաքակրթության ընթացքին՝ իրանցի մտավորականները, բարերարները և հասարակության լայնախոհ հատվածը սկսեցին վերանայել կրթության ավանդական մեթոդները։ Նոր գիտություններին, տեխնոլոգիաներին ու հմտություններին տիրապետելու ցանկությունից դրդված՝ 19-րդ դարի սկզբին մի խումբ ուսանողներ գործուղվեցին արտասահման: Վերադառնալով՝ այս ուսանողները սկիզբ դրեցին թարգմանական գրականությանը տարբեր այդ թվում՝ ռազմական, պատմական, մաթեմատիկական, աշխարհագրական և ուղեգրական ոլորտների գրքերի թարգմանությամբ։ Վերջապես 19-րդ դարի 2-րդ կեսին Ամիր Քաբիրի՝ իրանցի առաջադեմ այդ ղեկավարի շնորհիվ հիմնվում է «Դար-օլ-ֆոնուն» բարձրագույն դպրոցը, որտեղ դասավանդվում էին ժամանակի համար առաջադեմ առարկաներ: Դար-օլ-ֆոնունը նորագույն մեթոդներով աշխատող առաջին ուսումնական կենտրոնն էր, որն հիմնադրվեց ուսուցման ոլորտում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության փորձի հիման վրա:
շարունակելի


14:37 - 09/10/2020    /    համար : 758062    /    ցուցադրության քանակը : 21