31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Իրանում սգում են Իմամ Հուսեյնի նահատակության քառասունքի հիշատակը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանում սգում են Իմամ Հուսեյնի նահատակության քառասունքի հիշատակը

Իսլամական լուսնային օրացույցի Սաֆար ամսի 20-ին` Հոսեյն Իբն Ալիի նահատակության 40-րդ օրը, մուսուլմանները սգում են Հոսեյն Իբն Ալիի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասուն օրը: Իմամ Հոսեյնի Արբաինը (այսինքն՝ քառասունքը) նշանավորում է այն մեծ մարդկանց խիզախությունն ու անձնազոհությունը, ովքեր հանուն իսլամի հրաժարվեցին ամեն ինչից և իրենց կյանքի նշանաբանը դարձրին արդարությունը: Իմամ Հուսեյնը իր թվով 72 կողմնակիցների հետ հերոսաբար մարտիրոսվել է Օմայան հարստության խալիֆ Յազիդի դեմ անհավասար մարտում հանուն ճշմարիտ կրոնի հաղթանակի: Իմամ Հուսեյնի մահվան լուրը Մեդինա հասնելուն պես բնակչության շրջանում հուզումներ են սկսվում: Յազիդն ամեն ջանք գործադրում է նահատակների կողմնակիցների ու հարազատների շրջանում հուսահատություն սփռելու համար: Իմամի ընտանիքին անցկացնում են նահատակների կտոր-կտոր արած մարմինների կողքով, Կանանցից յուրաքանչյուրը զոհվածների մեջ ուներ ամուսին ու երեխա: Բայց լացուկոծ չէր անում: Իմամի քույրը՝ Զեյնաբը, հասնելով Իմամ Հոսեյնի կտոր-կտոր եղած, գլխատված մարմնին, հանդարտ խոնարհվեց ու մի կողմ դրեց քարերն ու կոտրված նիզակները: Նա երկու ձեռքով բարձրացրեց եղբոր կտոր-կտոր եղած մարմինը ու ասաց.«Տեր Աստված մեզանից ընդունիր այս զոհը»: Զեյնաբի անկոտրում պահվածքը մեծ ազդեցություն ունեցավ շիաների շրջանում շարժման ոգին վառ պահելու վրա: Աստիճանաբար շիաների շրջանում տարածվում և տրադիցիայի է վերածվում Իմամ Հուսեյնի նահատակության քառասունքի օրը հիշելը: Այսօր Արբաինը համարվում է աշխարհում ամենամարդաշատ կրոնական հավաքներից մեկը: 2012-2013 թթ Արբաինի ժամանակ Իմամ Հուսեյնի գերեզման այցելել է շուրջ 15 միլիոն մարդ:


14:29 - 08/10/2020    /    համար : 758061    /    ցուցադրության քանակը : 23