31/07/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Մշակույթի խորհրդականի ցավակցական ուղերձը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Մշակույթի խորհրդականի ցավակցական ուղերձը

 

 

 

 

 

 

 

 ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

      Խորը վշտով և ափսոսանքով ստացա երջանկահիշատակ Լևոն Ահարոնյանի մահվան ցավալի բոթը:

Պարոն Ահարոնյանն Իրանի լիիրավ ու արժան քաղաքացի, անվանի ձեռներեց, բարերար և Իրանի զարգացմանը մեծ ծառայություններ մատուցած վառ անհատականություն էր, ով մեծ ջանքեր է գործադել հայ-իրանական մշակութային կապերի ընդլայնման ճանապարհին, իսկ հասարակական կյանքում դրսևորած իր մարդասիրական վարքն ու բարքն իրանական հասարակության մնայուն դեմքերից մեկն է դարձրել նրան:

     Թերևս իբրև մի փոքր ակնարկ հայ-իրանական մշակութային հարաբերությունների զարգացմանը նպաստող այս մեծանուն մարդու մատուցած ծառայությունների` կարելի է հիշատակել Երևանի 136 դպրոցի վերակառուցման մասին, որն ամբողջովին այրվել էր հրդեհի արդյունքում: Հարկ է նշել, որ մշակութասեր բարերարը շեշտադրելով պարսից լեզվի ուսուցման պարտադիր շարունակության կարևորությունն ու դերը հայ-իրանական մշակութային կապերի զարգացման հարցում՝ դպրոցի վերականգնման ամբողջ ծախսերը հոգալուց զատ, ապահովել է նաև Իրանից Հայաստան դպրոցական ողջ գույքի, դռների և պատուհանների տեղափոխումը, դրանով իսկ ապահովելով  դպրոցում դասերի անխոչընդոտ վերսկսումը: 

     Վերստին հղում եմ իմ և ՀՀ-ում ԻԻՀ Դեսպանատան մշակույթի կենտրոնի ողջ անձնակազմի խորին ցավակցությունը, և  Ամենակարող Աստծուց հանգուցյալի հոգու համար հավերժական խաղաղություն, իսկ վշտահար հարազատների համար համբերություն և սփոփանք եմ հայցում: 

 

ՀՀ-ում ԻԻՀ Դեսպանատան մշակույթի խորհրդական`

Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի

 

 

 


13:58 - 28/08/2020    /    համար : 756100    /    ցուցադրության քանակը : 171