26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդականի ցավակցական ուղերձը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդականի ցավակցական ուղերձը

Ցավակցական ուղերձ

  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, պատվարժան հոգևորական Այաթոլլահ Հաջ Շեյխ Մոհամմադ Ալի Թասխիրիի մահվան կապակցությամբ, իր ցավակցական ուղերձն է հղում Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդին, և մեծ հոգևորականի՝ վշտակիր հարազատներին ու հանգուցյալի հոգևորական դպրոցի հետևորդներին: Այաթոլլահ Թասխիրին իրական հոգևորականին հատուկ վարքագծի, աստվածային վարքի ու բարքի տեր էր՝ օժտված մուսուլմանների խնդիրներին ճիշտ վերաբերվելու և դրանց լուծման համար անհրաժեշտ իմաստությամբ: Նա իր գործունեությամբ մեծ դերակատարում է ունեցել մուսուլմանական կրոնական ուղղությունների մերձեցման և մուսուլմանների միասնությանը նպաստելու հարցում, և հանդիսանում է իսլամական հոգևորականության այն պայծառ դեմքերից մեկը, ով իր անխոնջ պայքարի շնորհիվ մեծ դերակատարում է ունեցել միջազգային ասպարեզում իսլամի մաքրամաքուր մարգարե Մոհամմադի իսլամական ուսմունքների և գիտության ներկայացման ու հանրայնացման նվիրական գործում: 

Այաթոլլահ Թասխիրին, իբրև` ԻԻՀ մշակույթի, իսլամական կապերի և հաղորդակցության կազմակերպության առաջին ղեկավար, կարևոր դեր է խաղացել, վերոնշյալ կազմակերպության կազմավորման և կայացման գործում, և վստահորեն նրան կարելի է արտերկրում ԻԻՀ-ն դեսպանատան մշակույթի կենտրոնների հոգևոր հայր կոչել:

 Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, ամենաբարձրյալ Աստծուց հանգուցյալի համար խնդրում է ողորմություն, բարձր դիրք դրախտի աստվածային ընդարձակ արքայությունում, իսկ հանգուցյալի պատվավոր հարազատների համար ամենակարող Աստծուց հայցում է համբերություն և սփոփանք:


16:03 - 25/08/2020    /    համար : 755937    /    ցուցադրության քանակը : 37