26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Իրանական գորգերի սիմվոլիկան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանական գորգերի սիմվոլիկան

 

Հնուց մինչև օրս իրանցիները իրենց տների կարևոր զարդարանքներից մեկը գորգն են համարում: Թեպետ այսօր հասարակության ցածր խավերի համար դժվարացել է գորգերի ձեռքբերումը, սակայն իրանցիների տներում առնվազն մի գորգ կարելի է գտնել: Հնում կահույք ունենում էին միայն հարուստները, այնպես որ մեծամասնության համար գորգը ուներ կահույքի գործառույթ. դրանով իսկ գորգի կիրառումը կարևորություն էր ձեռք բերում:

Պետք է նշել ,որ արևելյան գորգերը միայն գեղեցիկ զարդանախշերի փնջեր չեն, իրականում յուրաքանչյուր զարդապատկեր ունի իր պատմությունը և սերտորեն կապված է հնագույն առասպելների ու հեքիաթների հետ: Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ էին ուզում ասել վարպետները: Որոշ նախշերի անվանումները ծագում են որոշակի քաղաքի, գյուղի ու ցեղախմբի անվանումից, որոնց կողմից էլ գործվել է գորգը:

Շարունակելի

Նյութը տեղադրեց՝ Օվսաննա Բաղումյանը


15:11 - 13/08/2020    /    համար : 755264    /    ցուցադրության քանակը : 57