26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Պերսեպոլիս ՝ Իրանի հնագույն մայրաքաղաքը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Պերսեպոլիս ՝ Իրանի հնագույն մայրաքաղաքը

Պերսեպոլիս  կամ Թախթե Ջամշիդ հնագույն քաղաքատեղին Աքեմենյան կայսրության մայրաքաղաքներից էր (մոտավորապես 550-330 թվականներ)։ Գտնվում է Իրանի Ֆարս նահագի Շիրազ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, Մարվդաշտ քաղաքի մոտ։ Պերսեպոլիսի վաղ շրջանի ավերակները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Նրանում արտացոլված է Աքեմենյան ճարտարապետական  ոճը։ Քաղաքում պահպանվել են պալատական ​​համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Այժմ Պերսեպոլիսի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քառ․ կմ։ 1979 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Պերսեպոլիսի պալատի համակառույցի գլխավոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները՝ այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով, և Հարյուր սյուների դահլիճը։ Դրանց պատերը եղել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից։ Մ․ թ․ ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել։ Պալատից արևմուտք բուն քաղաքի մնացորդներն են։ Պերսեպոլիսում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ՝ դամբարաններ, սասանյան բարձրաքանդակներ, զոհասեղաններ, կրակի տաճար և սրբարաններ, մ․ թ․ ա․ 5-րդ հազարամյակի բնակավայրի մնացորդներ։

ՇարունակելիË


14:10 - 29/07/2020    /    համար : 755259    /    ցուցադրության քանակը : 51