26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > «Իրանական համայնքի ժողովրդագրական տեղաշարժերը 1920-1945 թթ»


  տպագրել        ուղարկել ընկերոջը

«Իրանական համայնքի ժողովրդագրական տեղաշարժերը 1920-1945 թթ»

 

       Պատմական աղբյուրների վկայությամբ՝ 11-րդ դարից հայերն սկսել են բնակություն հաստատել Իրանի հյուսիսային և հյուսիսարևմտյան գավառներում, իսկ հետագայում նաև երկրի մի շարք կենտրոնական գավառներում:  17-րդ դարի սկզբին Շահ Աբբասը Բազմաթիվ հայերի վերաբնակեցրեց Իրանի խորքերը: Այդպիսով՝ երկրի հարավային և կենտրոնական նահանգներում առաջացան նոր բնակատեղիներ: 18-19-րդ դարերում հայ բնակչության մի մասը հարավային գավառներից տեղափոխվեց կենտրոնական գավառներ՝ այնտեղ ստեղծելով հայկական նոր կենտրոններ:

Շահաբբասյան գաղթի հետևանքով Իրանի հայ համայնքը բաժանվեց երկու մասի՝ հյուսիսային (Թավրիզ կետրոնով) և հարավային (Նոր Ջուղա կենտրոնով): Սրանք միմյանից տարբերվում էին պատմական, աշխարհագրական, ազգային, կազմակերպական և այլ առանձնահատկություններով: Այս բաժանումը պահպանվեց մինչև 20-րդ դարի 40-ական թվականները:

Թեհրանի հայ բնակչության աճին զուգընթաց խախտվեց համայնքի՝ պատմականորեն ստեղծված բաժանումը: Այդ առթիվ Հովհ. Փահլևանյանը գրում է-.«1940-ական թթ. Կեսերին երկրի քաղաքական կյանքում ծայր առած բազմաթիվ դժվարությունները, Թեհրանի և շրջակայքի հայությանը վերաբերող մշակութային, կալվածքային և այլ հարցեր լուծելու խնդիրը պահանջում էր ստեղծել նոր շրջան: Շարունակելի

Հայերն Իրանում

Նյութի հեղինակ՝ Աստղիկ Հակոբյան

 


12:30 - 12/08/2020    /    համար : 755249    /    ցուցադրության քանակը : 60