28/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ինչպես իրանցի հայրենասեր հյուպատոսը թեյի սերմեր բերեց Հնդկաստանից


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ինչպես իրանցի հայրենասեր հյուպատոսը թեյի սերմեր բերեց Հնդկաստանից

       Թե երբ է թեյը հայտնվել Իրանում, ոչ ոք չգիտի: Կարծիք կա, թե այն կարող էին իրենց հետ բերած լինելո մոնղոլները: Այնուամենայնիվ, մինչև 18-րդ դարը ներառյալ թեյը չէր կարողացել նվաճել իրանցիների սրտերը:

19-րդ դարում Աֆղանստան՝ իրանական ծայրամասային մշակութային տարածք այցելած Ալեքսանդր Բերնսը 1830 թվականին նկատեց, որ «Այս երկրում ոչինչ չի կատարվում առանց թեյի: Ցանկացած իրավիճակում թեյ է մատուցվում» :

19-րդ դարի երկրորդ կեսին Նասրէդդին շահը դեպի Ռուսաստան այցելության ժամանակ ծանոթանում է ռւսական սամավարներին: Դա լուրջ խթան է հանդիսանում Իրանում թեյի մշակույթի տարածման համար: 1895 թվականին թեյի ներմուծումը կազմում է 800 հազար կգ:

Բայց թեյը իրանական քաղաքացիություն ստացավ թերևս 20-րդ դարի սկզբներին, երբ որ Հնդկաստանում Իրանի հյուպատոս Հաջի Մուհամմադ Միրզա Ղասեֆ ալ Սալթանը մեկնելով Հնդկաստան՝ աևտրականի հագուստով ծպտված սկսում է աշխատել տեղական թեյի պլանտացիաներում՝սովորելով թեյագործության գաղտնիքները, ապա թաքուն Հնդկաստանից դուրս է բերում է Ասսամ տեսակի թեյի 7000 սերմ ու ցանում Գիլան նահանգում: Այն ժամանակ Հնդկաստանը թեյի մոնոպոլ դիրքը պահպանելու համար արգելում էր այն դուրս տանել: Սակայն իրանցի հյուպատոսը համոզված էր, որ թեյի ներմուծման վրա ծախսվող գումարները անհրաժեշտ են իրանական տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Այնպես որ որոշ ժամանակ անց նա Մոզաֆարէդդին շահ Ղաջարին Իրանի տարածքում աճեցրած մի կիլոգրամ թեյ է բերում և փորձում համոզել իրանական մեջլիսին՝ ավելացնելու թեյի պլանտացիաների ֆինանսավորումը:
\


13:55 - 26/06/2020    /    համար : 753103    /    ցուցադրության քանակը : 123