23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ալի Շարիաթի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ալի Շարիաթի

«Զարմանք բան է...

Երբ որ կար, չէի տեսնում, երբ կանչում էր, չէի լսում, երբ չկար, լսում էի, լսեցի, երբ չկանչեց: Ինչ վշտալի է, որ երբ սառն ու զուլալ աղբյուր է բխում առաջիդ, եռում, կանչում, կրակի կարոտ ես լինում, ոչ ջրի, ու երբ աղբյուրը չորանում ու ծարավ սրտիդ փափագած ջուրը գոլորշիանում է ու օդում ցնդում, կրակն ընկում է անապատ ու ինքն իրենով ծխում ու հողից կրակ է դուրս գալիս, երկնքից կրակ է մաղում ու դու ջուր ես փնտրում, ոչ կրակ... ու հետո մի ամբողջ կյանք տապակվում ես չլինելուց, նրա չլինելուց, որ երբ կար, ինքն էր քո չլինելու ցավով տապակվում:

Սիրտը, որ սեր չունի ու սիրո կարիք ունի, մարդուն միշտ այսուայնկողմ է քաշում կորցրածը գտնելու հետևից: Աստված, Ազատությունը, Արվեստն ու Ընկերությունը պահանջների անապատում իրեն են սպասում, Նա իր դատարկ կուժը որի՞ ջրով լցնի:

Ամեն սրտի հաշվով սիրելիներ կա ու ինչքան սիրտը զարմանալի է, այնքան նրա միջի սերը ևս զարմանալի է:

Տգիտության դարում գիտակցությունը հանցանք է:

Մի սպասիր, որ մի թռչուն գա ու քեզ թռցնի, աշխատիր ինքդ թռչունի վերածվել»:

#ԱլիՇարիաթի

Հունիսի 19-ը իրանցի մտավորական, գրող, հրապարակախոս, քաղաքական ու հասարակական գործիչ, Իրանում հեղափոխության իրականացման ջատագով Ալի Շարիաթիի մահվան տարելիցի օրն է: Շարիաթին ծնվել է 1933 թվականին Արևելյան Իրանի Ռազավի Խորասան նահանգի Մազինան փոքր գյուղում: Նրա հայրը՝ Աղա Մուհամմադ Թաքին, իսլամի գիտակ էր, Իրանի Մաշհադ քաղաքում իսլամական ուսմունքի տարածման կենտրոնի հիմնադիր: Շարիաթին անհատական կրթություն է ստանում տնային պայմաններում:

1956-1960 թվականներին Շարիաթին սովորում է Մաշհադի համալսարանում: Ավարտելուց հետո ստանում է պետական թոշակ և 1960-1964 թվականներին ուսումը շարունակում Փարիզի համալսարանում: Այստեղ նա ուսումնասիրում է հասարակագիտություն, յուրացնում է վերլուծական նոր մեթոդներ և շարունակում իսլամի ուսումնասիրությունները ֆրանսիացի հայտնի հասարակագետ Լուի Մասինյոնի հետ: Ֆրանսիայում Շարիաթի համոզմունքները հղկվում են ժան Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի և Ֆրանց Ֆանոնի ծայրահեղ մարքսիստական գաղափարների ազդեցության ներքո: Սակայն Շարիաթին հակադրվում է մարքիսիստներին ավանդական կրոնական ուսմունքների հետևողական ժխտման հարցում: Նրա կարծիքով թշվառ ազգերը կարող են հակակշիռ դառնալ արևմտյան իմպերիալիզմին միայն այն դեպքում, եթե պահպանեն կրոնական ավանդույթների վրա հիմնված իրենց մշակութային ինքնագիտակցությունը:

Ֆրանսիայում Շարիաթին կապ է հաստատում շահի վարչախմբի այլ ընդդիմախոսների հետ: 1964 թվականին Շարիաթին վերադառնում է Իրան և կարճ ժամանակով բանտարկվում: Թեհրանի համալսարանը մերժում է նրա աշխատանքի ընդունման դիմումը: Շարիաթին տեղափոխվում է Մաշհադ և աշխատում տեղի համալսարանում որպես իսլամի դասախոս:

Կարճ ժամանակում Շարիաթին մեծ համբավ է ձեռք բերում: Նրա դասավանդման մեթոդները Իրանի համար նորարար էին: Շարիաթին մեկնաբանում է իսլամական ուսմունքը հասարակագիտական նորագույն գործիքակազմի լայն կիրառմամբ: Որոշ ժամանակ անց Իրանի կառավարությունը արգելում է Շարիաթի դասախոսությունները:

1965 թվականին Թեհրանում Շարիաթին հիմնադրում է Հուսեյնիյա-յի Էրշադ կրոնական ուսմունքի կենտրոնը: 1967 թվականին տեղափոխվում է Թեհրան: Կենտրոնը անվանակոչված էր Մուհամմադ մարգարեի թոռ՝ իմամ Հուսեյնի անունով: Հուսեյնը 7-րդ դարում պայքարում էր Օմայանների տիրապետության դեմ և Իրանում հանդիսանում էր շահական վարչախմբի դեմ ընդվզման խորհրդանիշ:

1973 թվականին Շարիաթը կրկին բանտարկվում է, Հուսեյնիյա-յի Էրշադ կենտրոնը փակվում է, նրա աշխատությունները արգելվում են: 1975 թվականին նրան ազատում են, սակայն սահմանափակում ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Մահացել է 1977թվականի հունիսի 19-ին Անգլիայում:


15:52 - 23/06/2020    /    համար : 753082    /    ցուցադրության քանակը : 89