30/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Գրքայգին Թեհրանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Գրքայգին Թեհրանում


«Բացահայտիր, փորձարկիր և ուսումնասիրիր»՝ սա է Թեհրանի գրքի ցւոցանահանդես - կենտրոնի նշանաբանը: Թեհրանի «Գրքի այգի»-ն ներկայումս աշխարհում ամենամեծ գրքի ցուցահանդեսն է և բաց է տարվա բոլոր չորս ամիսներին: Համեմատության համար նշենք, որ նախկինում գրքի ամենամեծ ցուցահանդեսը գտնվում էր Նյու-Յորքում և զբաղեցնում էր 12300 քմ տարածք, երկրորդ տեղում Պորտլենդն էր՝ 6300 քմ տարածքով, իսկ երրորդում Էստրենդը՝ 5000 քմ տարածքով: Թեհրանի գրքայգու տարածքը կազմում է 25000 քմ՝ այսպիսով ներառելով նախորդ երեք ցուցահանդեսների տարածքները: Հսկայական տարածք զբաղեցնող այս ցուցահանդեսը կառուցվել է հատուկ նախագծով և իր ճարտարապետական հետտաքրքիր լուծումներով գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը:
Այստեղ կարելի է գրքեր գտնել ամեն ճաշակի համար: Սովորական օրերին այցելուների թիվը մոտ 30000 է, սակայն միջազգային ցուցահանդեսների ընթացքում կարող է հասնել մինչև 500 հազարի: Տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 110 հազար քառակուսի մետր է, իսկ վերը նշված 25000-ում տեղավորված են միայն ցուցահանդեսի շենքը, կինոթատրոնը և կոնֆերենց –սրահները: Երկհարկանի շենքում 16 դահլիճ կա, որոնցում առանձին կերպով ներկայացված են մանկական գրականության, զարգացած տեխնոլոգիաների, մշակութային ժառանգության և այլ բաժիններ: Ներկայումս այցելուների մոտ ամենապահանջված ու սիրելի սրահներից մեկը ռոբոտների սրահն է:



14:11 - 25/06/2020    /    համար : 753078    /    ցուցադրության քանակը : 112