23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Փիրուզազարդ պղնձագործություն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Փիրուզազարդ պղնձագործություն

Հնուց ի վեր փիրուզը հին աշխարհի հարգի և թանկարժեք քարերից է համարվում: Կյուրոս մեծ արքայի ապարանքի մոտից գտնված արձանագրությունում նշվում է, որ Իրանի հին արքաները իրենց պալատները զարդարելու համար Խորեզմ նահանգից փիրուզ էին բերում: Այսօր փիրուզի կենտրոնը Նիշապուր քաղաքն է և այդտեղից արդյունահանվող քարերն ամենարժեքավորն են համարվում: Թվում է, թե այս ասպարեզում նորություններ սպասել անիմաստ է, և վաղուց արդեն փիրուզագործությունը կայուն ավանդույթներ ունի: Սակայն իրանցիները միշտ պատրաստ են նորամուծությունների:

Վերջին 70 տարվա ընթացքում փիրուզագործությունը մի նոր զարգացում ապրեց: Ասում են, թե Յուսեֆ Հաքիմիան անունով մի վարպետ Ռուսաստանից պղնձի և այլ մետաղների վրա փիրուզից զարդագործության մի նոր եղանակ ներմուծեց Իրանի Մաշհադ քաղաք: Շատ չանցած Սպահանի վարպետները յուրացրին այս նոր ոճը և ներկայումս փիրուզազարդ պղնձագործությունը ամենատարածված և սիրելի արհեստներից է, իսկ Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում այս եղանակով մշակող արվեստագետների մեջ ուժեղ մրցակցություն կա:


15:06 - 18/06/2020    /    համար : 752763    /    ցուցադրության քանակը : 116