27/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Տիկին Էմմա Բեգիջանյանի ելույթը՝ Իմամ Խոմեյնու տեսակետները ԻԻՀ խորհրդարանի տեղի և դերի մասին


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Տիկին Էմմա Բեգիջանյանի ելույթը՝ Իմամ Խոմեյնու տեսակետները ԻԻՀ խորհրդարանի տեղի և դերի մասին

Իմամ Խոմեյնու տարելիցին նվիրված վեբինարի ընթացքում իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական մեկնաբան Էմմա Բեգիջանյանը «Իմամ Խոմեյնիի տեսակետները՝ ԻԻՀ խորհրդարանի դերի և տեղի մասին» զեկույցում նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 11-րդ գումարման  նոր ազգային ժողովը վերջերս է սկսել իր գործունեությունը, այսօր առավել քան երբևէ արդիական է և արժե անդրադառնալ ԻԻՀ խորհրդարանի դերի և տեղի մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

Տիկին Բեգիջանյանը նախ մեջբերումներ արեց խորհրդարանի կարևորության վերաբերյալ Իմամ Խոմեյնիի խոսքերից և տարբեր ժամանակաշրջանների խորհրդարաններին Իմամ Խոմեյնիի խորհուրդներից:

Մեջբերելով հայտնի «Խորհրդարանն իր կարևորությամբ գտնվում է երկրի ամենավերին սանդղակում» նախադասությունը՝ անդրադարձավ Իրանի Իսլամական խորհրդարանի  կարևորության վերաբերյալ Իմամ Խոմեյնիի տեսակետներին, Իմամ Խոմեյնիի տեսանկյունից վերլուծեց մարդակենտրոն խորհրդարանի և ժողովրդավարության թեման:

نمایش

 


16:21 - 9/06/2020    /    համար : 752550    /    ցուցադրության քանակը : 86