27/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Արդյո՞ք թվերի հետ կընկերանաք


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Արդյո՞ք թվերի հետ կընկերանաք

Իրանում վաղուց արդեն մանկական գրականությունը կայուն հիմքերի վրա է դրված։ Տարեցտարի մանուկների համար գրվող գեղարվեստական և ուսուցողական գրքերի թիվը շատանում է։ Բոլորովին նորերս այս հարուստ գրականությունը համալրվել է մի նոր հրատարակությամբ։ Լույս է տեսել Լալե Ջաֆարիի հեղինակած <<Արդյո՞ք թվերի հետ կընկերանաք>> վերնագրով գիրքը, որը մանուկներին թվերի աշխարհին ծանոթացնելու համար ստեղծված մի գրքույկ է։ Դրանում յուրաքանչյուր թվի մասին մի հետաքրքիր պատմություն է բերված, որն ուղեկցվում է նկարազարդումներով, որոնք փոքրիկ ընթերցողների համար հեշտացնում են նյութի ընկալումը։

Գրքի մի էջում Մեկ թիվը այսպես է խոսում փոքրիկ ընթերցողների հետ.-<<Ես մեկն եմ։ Ես մեն մի հատիկն եմ։ Գիշերները մի լուսին ունեմ։ Ցերեկները մի արև ունեմ։ Ընկերս մի մայրիկ ու մի հայրիկ ունի։ Ընկերս ծնվել է տարվա թիվ մեկ ամսին։ Ես մեկն եմ և ուզում եմ քո հետ ընկերանալ։ Դու էլ ուզո՞ւմ ես իմ հետ ընկերանալ>>


15:30 - 10/06/2020    /    համար : 752549    /    ցուցադրության քանակը : 97