23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Հեռավար գիտական հանդիպում - վեբինար՝


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հեռավար գիտական հանդիպում - վեբինար՝

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, կազմակերպել էր ԻԻՀ հիմնադիր, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցին նվիրված` «Իմամ Խոմեյնիի կերպարի, գաղափարների ու տեսակետների ներկայացում» խորագրով հեռավար գիտական հանդիպում-վեբինար, որին մասնակցում էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը, հայ իրանագետներ և դասախոսներ:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին իր բացման խոսքում նախ ողջունեց բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին մասնակցության համար, ապա հակիրճ անդրադարձավ Իրանի պատմության ակնառու դեմքերից մեկի` Իմամ Խոմեյնիի յուրահատուկ կերպարին, և Իրանի իսլամական հեղափոխության համաշխարհային ազդեցությանը:

Պարոն Հեյդարին իր խոսքում նշեց, որ աշխարհում քիչ են այն անհատները, որոնք Էմամ Խոմեյնիի նման կարողացել են ստեղծել մի հոսանք, որը մեծ  ներգործություն և ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի վրա:

Իմամ Խոմեյնին, հիմնվելով երկու կարևոր հենասյուների վրա, սկիզբ դրեց մի հեղափոխության, որը բացառիկ արժեք էր իրենից ներկայացնում, քանի որ մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը բաժանված էր երկու բևեռների, այս հեղափոխությունը ո՛չ կապիտալիստական Արևմուտքից կախվածություն ուներ, ոչ էլ սոցիալիստական Արևելքի գաղափարախոսությունների վրա էր հիմնված, այլև վերակենդանցնելով հոքևոր արժեքներն ու գաղափարները, իսլամական հեղափոխության միջոցով,  կարողացավ երկբևեռ աշխարհին երրորդ ուղին՝ կրոնի և քաղաքականության համադրության լավագույն օրինակը ներկայացնել:

Այնուհետև, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հանդես եկավ «Իմամ Խոմեյնի՝ համաշխարհային առաջնորդություն քսաներորդ դարում» ցեկույցով և իր խոսքում նշելով, որ խոսել Իմամ Խոմեյնիի՝ բազմաշերտ ու անսահման գաղափարների տեր խորը անձնավորության մասին, ով  իրականցրեց քսաներորդ դարի ամենամեծ հեղափոխություններից մեկը, շատ դժվար է: 

Պարոն Զոհուրին Իմամ Խոմեյնիին կոչեց խորիմաց, կրոնական օրենքների գիտակ, խելացի իմաստուն, հեռատես քաղաքական գործիչ, միստիկ Արեֆ , որը կարողացել է ամուր կապվել Աստվածային լուսավորության սկզբնաղբյուրին և միստիկ-հոգևոր անսահման օվկիանոսին: 

Սա է պատճառը, որ մտավորականների համար եթե ոչ անհնար, ապա շատ դժվար է մինչև վերջ հասկանալ այս մեծ անձնավորության մտքի հորիզոնների բազմաշերտությունն ու անսահմանությունը:

Ըստ Իրան դեսպանի` Իմամ Խոմեյնին բազմաշերտ առաջնորդ էր, որ ժամանակ առ ժամանակ ի հայտ էր գալիս այդ խորը էության շերտերից մեկը:

Իմամ Խոմեյնին բազմաշերտ և անսահաման խորը էության շերտերից պարոն դեսպանը նախ առանձնացրեց  հոգևոր և անսահման հավատը առ Աստված:

Իմամ Խոմեյնիի հաջորդ կարևոր առանձնահատությունն այն էր, որ նրա կյանքի բոլոր դրվագները միահյուսված են անկեղծությամբ, նրա բոլոր քայլերը լի էին Աստծո հիշատակությամբ և Իմամը, բացի Աստծո գոհունակությանը արաժանանալուց, ուրիշ աշխարհիկ շռայլությունների մասին չէր մտածում:

Արիությունը, ինքնավստահությունը, խոնարհությունն ու համեստությունը Իմամ Խոմեյնիին բնորոշող այլ հատկություններն էին:

Պարոն Զոհուրին իր խոսքի վերջում շեշտեց, որ Իմամ Խոմեյնին իր այս բոլոր հատկանիշների շնորհիվ կարողացավ մեծ սեր ու վստահություն վաստակել ողջ ժողովրդի շրջանում և սեփական ուժերի հանդեպ ինքնավստահություն սերմանելով, միավորելով ամբողջ իրանցի ժողովրդին, դիմակայել գերտերություններին և հաջող ավարտին հասցնելով հեղափոխությունը, սկիզբ դրեց երկրի սրընթաց զարգացմանը: 

Այսօր էլ Իմամ Խոմեյնիի կրթած սերունդը, Իմամ Խամեյնեիի՝ ներկայիս հոգևոր առաջնորդի գլխավորությամբ և Իմամ Խոմեյնիի գաղափարակից այլ մարտիկների օժանդակությամբ պատվով շարունակում է նրա ուղին, ինչի արդյունքում երկիրը, տարիներ շարունակ ենթարկվելով տարատեսակ պատժամիջոցների, կարողացավ Իրանը վերածել աշխարհի ամենահզոր գիտական և տեխնոլոգիական երկրներից մեկի:

  Հաջորդ բանախոսը քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն էր, ով «Այաթոլլահ Խոմեյնին և Իրանի երրորդ ուղին» զեկույցի շրջանակներում հիշատակելով արևելքի և արևմուտքի գերտերությունների  գերակայությունն աշխարհում` նշեց, որ Իմամ Խոմեյնին Իսլամական հեղափոխությամբ ապացուցեց իր ժամանակակիցներին, որ հնարավոր է գերտերությունների տիրապետության լուծի տակից դուրս գալ և ընտրել երկրի առաջընթացը ապահովող երրորդ ճանապարհը:

Ըստ պարոն Շաքարյանցի Իմամ Խոմեյնին Իրան վերադառնալու պահից ստանձնեց հեղափոխության և երրորդ ճանապարհի առաջնորդի կարևոր պատասխանատվությունը և ապացուցեց մարդկանց, որ կրոնի և հոգևոր արժեքների վրա հիմնվելով կարելի է մեծ հաջողությամբ ապահովել երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացը:

Իմամ Խոմեյնին, հակառակվելով քաղաքականության և կրոնի անհամատեղությանը վերաբերվող արևմուտքի արմատացած համուզմունքներին և ուսմունքներին, ապացուցեց, որ կրոնի և հոգևոր արժեքների ստվերի ներքո բոլոր կրոնները կարող են խաղաղ գոյակցել կողք-կողքի և նպաստել  իրենց հասարակության զարգացմանը:

Պարոն Շաքարյանցն իր խոսքում  Իմամ Խոմեյնիին վերագրեց մարգարեական հատկություններ, քանի որ նա մարդ էր, ով կարողացել էր հստակ մատնանշել աշխարհի ամենամեծ չարիքին և բոլոր ժողովուրդների ամենամեծ թշնամուն, որն ի դեպ մինչև այսօր նույնն է մնում:

Ըստ պարոն Շաքարյանցի` Իսլամական հեղափոխությունն ավարտին չի հասել և մինչև այսօր շարունակվում է, Իմամ Խոմեյնիի աշակերտ՝ Իմամ Խամեյնեին, պատվով ստանձնեց շարունակվող հեափոխության առաջնորդի դերը: 

Մինչև օրս Իմամ Խոմեյնին մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում, և այսօր էլ նրա խոսքերն արդիական են ու ունեն դրանց հետևողների հսկա բանակ:

Նշելով, այն հանգամանքը, որ Իմամ Խոմեյնին հանդիսանում է Ղոդսի համաշխարհային օրվա հիմնադիրը, որը մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում, և մինչև այսօր ամեն տարի այդ օրվան նվիրված տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում աշխարհում, լավագույն կերպով ի ցույց դնելով այն մեծ հարգանքը, որ աշխարհի ժողովուրդները տածում են Իմամ Խոմեյնիի և նրա գաղափարների հանդեպ: Ասվածի լավագույն ապացույցը թերևս այն է, որ տարբեր միջազգային կոնֆերանսների շրջանակում մուսուլման և ոչ մուսուլման գիտնականներ իրենց զեկուցում նշում են Իմամ Խոմեյնիի հարգված լինելը և նրա գաղափարների արդիականությունը մեր օրերում, գաղափարներ, որ այսօր էլ հետևորդների հոծ զանգված ունեն:  

Պարոն Շաքարյանցը իր խոսքի վերջում գոհունակություն հայտնեց, որ Իրանը, հավատարիմ մնալով Իմամ Խոմեյնիի գլխավորած հեղափոխությանն ու գաղափարներին, կարողացել է  նկատելի առաջընթաց գրանցել գիտական և ռազմական ոլորտներում պահպանելով իր դիրքը աշխարհում: Թերևս իսլամական հեղափոխությունը կրոնական հեղափոխություն լինելով իր օրինակով լավագույնս ապացուցեց աշխարհին, որ կրոնը զուգորդվելով քաղաքականության և երկրի կառավարման հետ ոչ միայն չի խոչընդոտում երկրի առաջընթացին այլև նպաստում է բոլոր ոլորտների զարգացմանը, ինչի ապացույցն այն է, որ այսօր Իրանը գիտության տարբեր բնագավառներում և տեխնոլոգիաների ոլորտում աննախադեպ ձեռքբերումներ է գրանցել: 

Հաջորդիվ «Մշակութային Իրանը և Իմամ Խոմեյնիի պատկերացումները» զեկույցով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով անդրադառնալով  Իրանի մշակութային ներուժին` կրոնական ու հոգևոր մշակույթի, կրոնի ու հավատքի ներդաշնակ և միաձույլ արարման և արտահանման կարողությանը, նախ խոսեց մշակութային Իրանի տարածվածության մասին, այն քաղաքական Իրանից առավել տարածված համարելով և մեջբերելով դրվագներ Իրանի պատմությունից` շեշտեց Իրանի հարուստ և ազդեցիկ մշակույթի կարևորությունը, թե ինչպես էին իրանցիները մշակութային, գրական, կրոնական գոհարներ և անգամ կրոններ ու ուսմունքներ ստեղծում և տարածում դրանք այլ տարածաշրջաններում:

Պարոն Ոսկանյանն իր խոսքում անդրադարձավ նաև Իրան մտնելուց և այդ երկրի հարուստ մշակույթի ու զարգացած քաղաքակրթության հետ միաձուլվելուց հետո աշխարհով մեկ իսլամի տարածմանը, այդ գործում մեծ բաժին դերը վերագրելով Իրանի բարձր քաղաքակրթությանն ու մշակութային կարողություններին: 

Այնուհետև, խոսելով Իրանի իսլամական հեղափոխության և Իմամ Խոմեյնիի կերպարի մասին, հիշատակեց՝ իսլամական հեղափոխության և շիայական գաղափարախոսության տարածման  մասին դա համարելով Իրանի հարուստ քաղաքակրթության և մշակույթի ներուժի լավագույն ապացույցը, իսկ Իմամ Խոմեյնեին էլ անվանեց հոգևոր և մշակութային առաջնորդ, ով յուրահատուկ անհատականություն լինելով կարողացավ մեծ հեղափոխություն հաստատել Իրանում և այն ներկայացնել ու արտահանել տարբեր երկրներ:

Հաջորդ բանախոսը՝ իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական մեկնաբան Էմմա Բեգիջանյանը, «Իմամ Խոմեյնիի տեսակետները՝ ԻԻՀ խորհրդարանի դերի և տեղի մասին» զեկույցում նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 11-րդ գումարման  նոր ազգային ժողովը վերջերս է սկսել իր գործունեությունը, այսօր առավել քան երբևէ արդիական է և արժե անդրադառնալ ԻԻՀ խորհրդարանի դերի և տեղի մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

Տիկին Բեգիջանյանը նախ մեջբերումներ արեց խորհրդարանի կարևորության վերաբերյալ Իմամ Խոմեյնիի խոսքերից և տարբեր ժամանակաշրջանների խորհրդարաններին Իմամ Խոմեյնիի խորհուրդներից:

Մեջբերելով հայտնի «Խորհրդարանն իր կարևորությամբ գտնվում է երկրի ամենավերին սանդղակում» նախադասությունը՝ անդրադարձավ Իրանի Իսլամական խորհրդարանի  կարևորության վերաբերյալ Իմամ Խոմեյնիի տեսակետներին, Իմամ Խոմեյնիի տեսանկյունից վերլուծեց մարդակենտրոն խորհրդարանի և ժողովրդավարության թեման:

Վեբինար- հեռավար գիտական հանդիպման վերջին  բանախոսը՝ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը,  հանդես եկավ «Իմամ Խոմեյնիի տեսակետները պարսից գրականության վերաբերյալ» թեմայով: Պարոն Գևորգյանը նշեց, որ գրականությունը հանդիսանում է հասարակության հայելին և բնական է, որ ժամանակակից պարսից գրականության մեջ մենք տեսնում ենք իսլամական հեղափոխության և նրա առաջնորդի մտքերի արտացոլանքը:

Բոլոր հասարակություններում էլ ցանկացած հեղափոխության արդյունքում գրականության մեջ յուրահատուկ փոփոխություններ են ի հայտ գալիս՝ փոխվում են թե՛ ոճերը, թե՛ արտահայտչաձևերը:

Իմամ Խոմեյնիի մտքերի և իսլամական հեղափոխության ազդեցությունը պարսից գրականության վրա բաժանեց երկու մասերի՝ արտաքին և կառուցվածքային: 

Նա իր խոսքում հատուկ  անդրադարձ կատարեց  հատկապես Իմամ Խոմեյնիի մտքերի և իսլամական հեղափոխության ազդեցության արդյունքում պարսից գրականության բովանդակության և թեմատիկ ուղվածության փոփոխությանը, նշելով, որ հեղախոխությունը երկու առումներով էլ մեծ դերակատարություն է ունեցել և զգալի փոփոխություն ստեղծել:

Բանախոսը, նշելով, որ Իմամ Խոմեյնիի մտքերի և իսլամական հեղափոխության ազդեցությունը առաջին դեպքը չէ, որ պարսից գրականության մեջ զգալի փոփոխություններ է առաջացրել, թվարկեց Իրանի պատմության այն կարևոր իրադարձությունները, որոնք փոփոխություններ են առաջացրել պարսից գրականության մեջ, հիշելով թե ինչպես է Քարբալայի ճակատամարտը, պայքարը և ողբերգական դեպքերը, ողբը, կեղեքման և անարդարության թեման իր զգալի ազդեցությունը թողել դասական շրջանի գրականության կրոնական բանաստեղծության և Էլեգիա, եղերերգ քնարական ժանրի վրա, Մոհթաշամ Քաշանիի  Քարբալայի ապստամբության մասին բանաստեղծությունը դրա լավագույն օրինակը համարելով: 

 Պարոն Գևորգյանը հաջորդիվ անդրադարձավ սահմանադրական հեղափոխության շրջանում տեղի ունեցած հասարակական փոփոխությունների ազդեցության ներքո պարսկական գրականության զարգացումներին և հայրենասիրության, բռնակալության դեմ ապստամբության մասին նոր գրական թեմաների ի հատ գալու հարցին:

Բանախոսն իր զեկույցը ամփոփեց՝ Իմամ Խոմեյնիի գաղափարների և հեղափոխության զգալի ազդեցության նմուշները պարսից գրականության մեջ թվարկելով: Այս շրջանի պարսից գրականությունը, հավատարմի մնալով հազարամյակների արժեքավոր գրական ավանդույթներին, ներմուծեց նոր թեմաներ, որոնք որդեգրել էր իսլամական հեղափոխությունից և Իմամ Խոմեյնիի գաղափարներից: Իմամ Խոմեյնիի և իսլամական հեղափոխության շնորհիվ այս շրջանի գրականության մեջ ի հայտ են գալիս նորանոր թեմաներ՝ հայրենասիրության, բռնապետության և գաղութատիրության դեմ ժողովրդական պայքարի, Իմամ Խոմեյնիի բարոյախրատական խոսքերով սերունդներին դաստիարակելու կարևորության և նաև այն մասին, թե ինչպես Իմամ Խոմեյնիի բարոյախրատական խոսքերը, գաղափարները՝ ստիպեց հազարավոր զինվորների քաջաբար կռվել պարտադրված պատերազմում և բազում սխրանքներ ու անձնազոհություններ գործել: Վերջում վերլուծելով Իմամ Խոմեյնիի բանստեղծությունները, դրանք ոչ միայն միստիկ ու կրոնական, այլ նաև իրանական Սաղինամե բանաստեղծական ժանրի գործեր անվանեց:

Վերջում ավելացնենք, որ հեռավար հանդիպումը անցկացվում էր «Թայմլինկ» տեսակապի միջոցով և բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին վերոնշյալ գիտական հանդիպմանը հետևել հետևյալ հղումով՝ https://m.teamlink.co/8258487211 և ինստագրամյան հետևյալ էջի միջոցով՝ https//instagram.com/kabood.am:

 


12:54 - 08/06/2020    /    համար : 752281    /    ցուցադրության քանակը : 107