23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Վեբինար՝ «Իմամ Խոմեյնու հայացքները» թեմայով


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Վեբինար՝ «Իմամ Խոմեյնու հայացքները» թեմայով

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, կազմակերպում է ԻԻՀ հիմնադիր, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցին նվիրված հեռավար գիտական հանդիպում-վեբինար: Վեբինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Իմամ Խոմեյնու ֆենոմենին, մարդու, որին հաջողվեց իրականացնել պատմության մեջ մեծագույն հեղափոխություններից մեկը և նոր ուղի հարթել իրանական պետականության համար:
Վեբինարին կարելի է միանալլ հետևյալ հղումով՝ https://m.teamlink.co/8258487211 և ինստագրամյան հետևյալ էջի միջոցով՝ https//instagram.com/kabood.am
Վեբինար-հեռավար գիտական հանդիպման ընթացքում զեկույցով հանդես կգան՝
• Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական` Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի՝ «Ողջույնի խոսք և բացման ելույթ»
• Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրի՝ «Ողջույնի խոսք և բացման ելույթ»
• Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյան՝ «Մշակութային Իրանը և Իմամ Խոմեյնիի պատկերացումները»
• Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանց՝ «Այաթոլլահ Խոմեյնին և Իրանի Երրորդ ուղին»
• Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական մեկնաբան Էմմա Բեգիջանյան՝ «Իմամ Խոմեյնիի տեսակետները՝ ԻԻՀ խորհրդարանի դերի և տեղի մասին»
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյան՝ «Իմամ Խոմեյնիի տեսակետները պարսից գրականության վերաբերյալ»



Attachment : Khomeini-3.jpg ( 61KB )


12:36 - 02/06/2020    /    համար : 751867    /    ցուցադրության քանակը : 98