23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Նրանով սկիզբ առավ իրանական նոր երգարվեստը/Ղոլամհոսեյն Բանան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Նրանով սկիզբ առավ իրանական նոր երգարվեստը/Ղոլամհոսեյն Բանան

1958 թվականի հունվարյան մի մութ գիշեր Թեհրանի փողոցներից մեկում խոշոր ավտովթար եղավ: Վթարի հետևանքով օսթադ Ղոլամհոսեյն Բանանը ծանր վիրավորվեց և զրկվեց տեսողությունից: Երբ որոշ ժամանակ անց վարպետը վերադարձավ արտերկրում բուժում ստանալուց հետո, հայտնեց, որ այսուհետ միայն ուրախ և հուսադրող երգեր է կատարելու: Ասում են, թե այսպես ծնվեց իրանական նոր երգարվեստը:

Ղոլամհոսեյն Բանանը ղաջարական արքայադստրերից մեկի՝ Շարաֆ ալ Սալթանեի որդին էր: Մեծանալով ժամանակի համար բարձր կրթություն ստացած մոր ազդեցությամբ՝ ապագա երաժիշտը մանուկ հասակից սովորում է դաշնամուր և այլ երաժշտական գործիքներ նվագել: Սակայն երաժշտական երաժշտական պրոֆեսիոնալ գործունեությունը սկսում է շատ ուշ և սկզբնական շրջանում երգում է միայն բարձրաստիճան անձանց մասնավոր հավաքներում: Բանաստեղծ և գրող Փարվիզ Խաթիբին հետագայում պատմում էր, թե ինչպես է առաջին անգամ լսել վարպետի ձայնը. «Հարսանիքի էի հրավիրված: Հրավիրյալ մի երաժիշտ երկարուձիգ մեղեդիներ նվագելով՝ բոլորին հոգնեցրել էր, երբ հյուրերից մեկի առաջարկով մի երիտասարդ սկսեց երգել և իրեն թառով նվագակցել: Հանկարծ լռություն տիրեց և մարդիկ շունչները պահեցին: Երիտասարդի ձայնը մի առվակի մեղմ քչքչոցի նման մարդկանց օրոր էր ասում: Տարօրինակ ձգողություն ուներ այդ ձայնը և նման չէր մինչ այդ լսածս ոչ մեկին: Երբ հանդեսն ավարտվեց, հարցրի, թե ով էր այդ երաժիշտն ու լսեցի, որ Ղոլամհոսեյն Բանանն էր, ղաջարական արքայազներից մեկը:

Սակայն ապագա մեծ երաժշտին լայն հասարակությանը ներկայացրեց Ռուհալլահ Խալեղին՝ ժամանակի խոշորագույն երաժիշտներից ու երգահաններից մեկը: Խալեղիի հրավերով վարպետ Բանանը սկսում է երգել իրանական ռադիոյում, ապա համագործակցում տարբեր նվագախմբերի հետ: Իր երաժշտական գործունեության ընթացքում վարպետը հարյուրավոր երգեր է կատարել, որոնցից մի քանիսը համարվում են իրանական երգարվեստի գոհարներից և խոր հետք են թողել պարսկական նոր երաժշտարվեստում:


11:37 - 27/05/2020    /    համար : 751590    /    ցուցադրության քանակը : 102