20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Իրանում դադարեցվել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանում դադարեցվել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները

Կորոնավիրուսի պատճառով Իրանում մտցված սահմանափակումների մեծ մասն իրենց ուժը կորցրել են ապրիլի 20-ին:  Արգելքների չեղարկումը սկսվել է ապրիլի 11-ին և իրականացվել մի քանի փուլով:  Համաճարակը դեռ չի հաղթել, սակայն նկատվում է անկում, և կարանտինին փոխարինելու են եկել սոցիալական հեռավորության նոր օրենքներ: 

Ապրիլի 11-ին բիզնեսի բոլոր տեսակները վերադականգնել էին սովորական կենսագործունեությունը բացի մայրաքաղաքից, որը համարվում էր համաճարակի հիմնական օջախը վերջին շաբաթներին: 

Ապրիլի 20-ին ընդունվել է միջոցառումների նոր փաթեթ- համաձայն որի՝ աշխատանքը վերսկսել են բիզնեսի երկրորդ ռիսկային խմբում հայտնված տեսակները. այն է՝ շինարարական և հագուստի խանութները և այլն: 

Շուկաներն աշխատում են մինչև ժամը 18:00: Փակ են մնում ռեստորանները, մարզասրահները և այլ հասարակական նշանակության վայրեր

 Այժմ իրանական մայրաքաղաքի փողոցները լի են հետիոտներով և մեքենաներով: Շատերը շրջում են կամ  հանգստանում են նստարաններին, թեև Թեհրանի սովորական մարդաշատությունը դեռ վերականգնված չի:


15:40 - 18/05/2020    /    համար : 750015    /    ցուցադրության քանակը : 87