20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Նավթաքիմիայի արտադրությունն Իրանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Նավթաքիմիայի արտադրությունն Իրանում

Իրանական նավթաքիմիայի արդյունաբերությունը ավելի քան կես դարվա պատմություն ունի: 1963թ. իր աշխատանքը սկսեց Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ազգային ընկերությունը, որ գործունեության արդյունքում հիմնվել են մի շարք  ձեռնարկություններ, այդ թվում" Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շիրազ քաղաքում քիմիական պարարտանյութի արտադրական ձեռնարկության հիմնադրումը: 

Մինչև 1979թ. Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակը, Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության գործունեության շրջանակներում ստեղծվել են բազմաթիվ նավթաքիմիական համալիրներ, ինչպիսիք են" Ռազիի, Աբադանի, Քարբոնի, Խարքի և Ֆարաբիի ձեռնարկությունները։

Թեև Իսլամական հեղափոխությունից և Իրանի դեմ պարտադրված իրաքյան պատերազմից հետո աստիճանաբար ավարտին հասցվեցին  մի շարք կիսատ թողած նախագծեր, ինչպիսին Շիրազի նավթաքիմիայի ընկերության ընդլայնման նախագիծն էր, այդուհանդերձ  առաջին տասնամյակում Իրանի նավթաքիմիայի համալիրների արտադրական  ծավալները նվազագույնի հասան: 1988թ. պարտադրված պատերազմի ավարտից հետո սկսվեցին Իրանի նավթաքիմիայի կենտրոնների , այդ թվում Բանդար-Էմամ համալիրի վերակառուցումն ու համալրումը: Այդ կենտրոնների ակտիվացմամբ մեկ տասնամյակի ընթացքում երկրի նավթաքիմիայի արդյունաբերությունը հասավ միջազգային ստանդարտների մակարդակի։ 

2017թ. Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության միջազգային 13-րդ համաժողովի (IPF) շրջանակներում գերմանական «Արվոս Գրուպ» (ARVOS Group) խմբի առևտրի ու կապի զարգացման մենեջեր Վոլֆգանգ Քլեքերը ( Wolfgang Klecker ) Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության մասին նշեց. «Իրանը տասնամյակներ շարունակ գլխավոր դերակատարություն է ունեցել քիմիական արդյունաբերության շուկայում և մինչ այժմ պահպանել է այդ դիրքը: Ես գտնմում եմ, որ գալիք տարիների ընթացքում Իրանը հայտնվելու է ավելի առաջատար դիրքերում: Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նավթի ու նավթաքիմիայի արտադրանքների բնագավառներում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստել է նրան, որ Իրանի արտադրանքը մրցունակ լինի իր միջազգային մրցակիցների արտադրանքների նկատմամբ»:


19:37 - 13/05/2020    /    համար : 749724    /    ցուցադրության քանակը : 102