20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Իբն Թաբարի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իբն Թաբարի

Ժամանակի մեծ պատմագիր և Ղուրանի մեկնաբան Աբու Ջաֆար Մուհամմադ իբն Ջարիր Թաբարին ծնվել է 838 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում։ Բացառիկ ունակություններով օժտված պատանին 12 տարեկան հասակում  հոր խրախուսմամբ գիտությունների մեջ խորանալու համար սկսում է ճանապարհորդել: Թաբարին եղել է ժամանակի խոշոր մշակութային կենտրոններում՝ Ռեյ և Բաղդադ քաղաքներում ապա այցելել է Ասորիք ու Եգիպտոս:  Այս  վայրերում Թաբարին որոշ ժամանակ բնակվելով՝  աշակերտել է փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հադիսի՝ Մուհամմադ մարգարի և վերջինիս կողմնակիղների մասին պատմող պատմությունների մասին գիտության ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հադիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու հեղինակում է արժեքավոր աշխատություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաֆար Թաբարին վախճանվել է 925 թվականի Բաղդադում:


13:17 - 7/05/2020    /    համար : 749375    /    ցուցադրության քանակը : 95